Ինչու են մարդիկ խախտում օրենքը

Ուսումնական բնագավառ- հասարակագիտություն

Ուսումանակն նյութի նպատակը- Այս ուսումնական նյութի նպատակը իրավական մարմիններին ցույց տալն է,թե ինչու են սովորաբար մարդիկ խախտում օրենքները: Ցույց տալով այս ամենը ես ցանկանում եմ,որպեսզի մեր երկրի օրենքները դառնան ավելի արդար:

lawsuit

Օրենքները շատ են: Դրանք ստեղծվել են շատ դարեր առաջ, եղել են տարբեր օրենսգրքեր: Ըստ առասպելի առաջին օրենքը կամ այսպես ասած արգելքը եղել է արգելված պտուղը: Հենց այդ առասպելում էլ երևում է, որ մարդն ինչքան էլ լավ ապրի, միշտ էլ ինչ-որ ժամանակ ցանկություն է առաջանում խախտել օրենքը: Շատ մարդիկ կարողանում են այդ ժամանակ իրենց մեջ կամքի ուժ գտնել և չանել արգելված բանը: 

 Մեծամասամբ օրենքը խախտում են բարձր և ցածր խավի ներկայացուցիչները: Ցածր խավի ներկայացուցիչները խախտում են օրենքը կարիքից դրդված, նրանք դա անում են, որպեսզի գոյատևեն: Հակառակ հիմունքն է գործում բարձր խավի ներկայացուցիչների համար: Նրանք գողանում, սպամում են մարդկանց և դա անում են մոլուցքի նման:Մեծահարուստները ոչնչի կարիք չունեն, բայց խախտում են օրենքները իրենց քմահաճույքի կամ իրենց գանձարանը ավելի լցնելու համար: Միջին խավի մարդիկ հանցանք շատ հազվադեպ են գործում, շատ դեպքերում նրանց արածը լինում է միայն զանցանք:Այդպիսի մարդիկ սպանություն, գողություն և նմանատիպ հանցանքներ գործում են միայն այն դեպքում, երբ վիրավորում են այդ մարդկանց《ես》ը կամ դիպչում ես այդ մարդկանց հոգու ամենանվիրական լարերին:

 Կա նաև մարդկանց մի տեսակ(մոլագարները), որոնք սպանում են մարդկանց իրենց հաճույքի համար: Կան նաև անմեղսունակ մարդիկ, որոնք գործում են հանցանք առանց հասկանալու:

Լինում են դեպքեր, երբ մարդիկ խախտում են օրենքը, դրա ոչ լիարժեք լինելու պատճառով, այդ դեպքերում մեղավոր են երկրի օրենսդիր մարմինները:Այնպես որ մենք պետք է լավ յուրացնենք օրենքները, որպեսզի մեզ հետ էլ չպատահեն այդպիսի թյուրիմացություններ: