Ռաֆայել Սանտի- Աթենական դպրոցը

Raphael_school-athens

1508 թվականին  Հուլիոս II պապի հրավերով Ռաֆայելը  գնում է Հռոմ:Պապը կարգադրում է  արվեստագետին նկարել Վատիկանի պալատի բակը: Դելլա Սենյատուրայի որմնանկարում(1509-1511) Ռաֆայելը բաժանում է փիլիսոփայությունը չորս ոլորտների:Դրանք են`

1.Աստվածաբանություն (« Վեճեր »)

2.Փիլիսոփայություն («Աթենական դպրոցը »)

3. Պոեզիա («Պարնաս  »)

4.Օրենք (« Իմաստություն,չափ, ուժ »),

Դրանց համապատասխան նա նկարել է Բիբլիական, այլաբանական և առասպելական տեսարաններ:

«Աթենական դպրոց»  որմնանկարը մարմնավորում է փիլիսոփայության եւ գիտության շքեղությունը: Հիմնական գաղափարը գիտության և փիլիսոփայության տարբեր ոլորտների ներդաշնակության հնարավորությունն է: Կամարների տակ էին գտնվում  հին հունական հայտնի փիլիսոփաները և գիտնականները:

Կենտրոնում գտնվում էին Պլատոնը եւ Արիստոտելը(դա Վինչիի կերպարով) , ովքեր մարմնավորում էին  հնագույն ժամանակների իմաստությունը և ներկայացնում էին փիլիսոփայության երկու դպրոցները: Պլատոնը մատնանշում էր երկինքը,իսկ Արիստոտելը` տարածում էր ձեռքը երկրի վրա: Սաղավարտով զինվորը`Ալեքսանդր Մակեդոնացին, ուշադրությամբ լսում է Սոկրատեսին , ով ինչ-որ բան է ապացուցում: Նրանցից  ձախ աստիճանների մոտ Պյութագորասն է` շրջապատված ուսանողներով և զբաղված  մաթեմաթիկական խնդիրներով: Դափնեպսկով մարդը Էպիկուրն է : Խորհող դիրքում նստած մարդը` բռնված խորանարդից, Միքելանջելոն է Հերակլիտի պատկերով: Ասիճաններին նստած է Դիոգենեսը: Աջ կողմում գտնվում է Էվկլիդեսը, որը կարկինով երկրաչափական քարտեզ է գծում: Աստիճանները  խորհրդանշում են ճշմարտության տիրապետելու փուլերը: Էվկլիդես կողքին կանգնած են  Պտղոմեոսը  (ձեռքին երկրագունդը) եւ հավանաբար Զորոաստր մարգարեն (երկնքի գլոբուսը ձեռքին): Մի փոքր աջ կանգնած է հենց ինքը արվեստագետը ( նայում է ուղիղ դիտողին). Չնայած նրան, որ որմնանկարում պատկերված է շուրջ 50 մարդ, Ռաֆայելին բնորոշ համաչափության և ռիթմի զգացումը ստեղծում է զարմանալի տարածական թեթևության տպավորություն:

 

 

Leave a comment