Ցտեսություն նախագիծ

Բարև ձեզ, ես շրջանավարտ Սանասար Գևորգյանն եմ: Բոլորի նման դեռ փոքրուց ես մտածում էի, թե ինչ եմ ցանկանում դառնալ: Կարող ենք ասել, որ մասնագիտական կողմնորոշումը կյանքի ամենակարևոր որոշումն է մարդու համար: Փոքր հասակում ես ցանկանում էր դառնալ ֆուտբոլիստ, բանկի կառավարիչ: Այս ցանկությունները մնացել են անցյալում ,և ես վերջնական որոշում եմ կայացրել դառնալ իրավաբան: Գուցե իմ սերունդը տա այնպիսի սերունդ, որը կկարողանա դառնալ այնպիսի մասնագետ, որ պետության հնարավորին չափ օգուտ տա: Գուցե մի օր ես կարողանամ դառնալ այնպիսի իրավաբան, որ մեր կառավարությունը ստիպված չլինի Լոնդոնի իրավաբանների ընկերությանը վճարի միլիոնավոր դոլլարներ Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու համար:
Կրթահամալիրում սովորում եմ 10-րդ դասարանից: Այստեղի հետ են կապված իմ կյանքի ամենահետաքրքրի, ամենաուրախ և ամենատխուր էջերը: Դպրոցը հենց սկզբից ինձ ընդունեց հարազատի պես: Այստեղի ամենալավ հիշողություններս կապված են ճամփորդությունների հետ: Ես դա կյանքում չեմ մոռանա:

Advertisements

Թումնյանի մեծ վիշտը

1918 թ. դեկտեմբերի 3-ի առավոտյան Թումանյանը սովորականի պես վերցրեց օրվա լրագրերը, բացեց «Հորիզոն» թերթի թարմ համարը, և այն, ինչ կարդաց այնտեղ, կայծակի պես շանթահարեց նրան. «Բեջարից դեպի Համադան տանող ճանապարհի վրա քյուրդերից սպանվել են դոկտոր Վարդանյան Միքայելը, Թումանյան Արտավազդն ու օրիորդ Սահակյանը` Քաղաքների միության ծառայող»:
Թերթը ձեռքին որդեկորույս հայրը հեկեկում էր, և աշխարհում ոչինչ, ոչինչ չկար, որ մխիթարեր նրան: Իր սիրելի որդին, դեռ 24 տարին նոր բոլորած Արտիկը, որ հոր օրինակով բանաստեղծում ու պիեսներ էր գրում, որ հրապուրված էր ճարտարապետությամբ ու գեղանկարչությամբ և երազում էր Եվրոպայում կրթություն ստանալու մասին, առաջին իսկ կանչով զինվորագրվեց, ու հիմա հավերժ փակել էր աչքերը` խոցված դարանակալ թշնամուց……
Օրերն անցնում էին, բայց վշտի թուխպը չէր լքում Թումանյանին: Առանձնանում էր սենյակում, ժամերով նայում էր որդու դիմանկարին կամ լուռ նստում էր սեղանի մոտ, շիշը դնում էր դիմացը ու սպասում էր Արտիկի վերադարձին:…
Կանցներ մի կարճ ժամանակ և նրա առանց այդ էլ կսկծացող սիրտը նորից կխարանվեր անկրելի ցավից: Ամառային մի օր նա պիտի ստանար երրորդ եղբոր` Արշավիրի մահվան բոթը: Որտե՞ղ էր ավարտը: Մի՞թե վերջ չէր ունենալու դժբախտությունների այդ շղթան, որ խեղդալար դարձած` սեղմում ու սեղմում էր կյանքի պարանոցը` ապրելը վերածելով դժոխային տառապանքի: «Հետզհետե մեր տունն ավերակ է դաոնում մեր հայրենիքում։ Իհարկե, խեղճ նանն էլ չի դիմանալու էսքան հարվածներին»,- գրում էր նա իր զավակներին:
Կյանքը գունաթափվել ու իմաստազրկվել էր: Անկումների ուղին տեսանելի էր առավել քան երբևէ: Ու եթե ժամանակ առ ժամանակ որևէ դեպք կամ իրադարձություն նրան շարժում-արթնացնում էր իր տխրության նիրհից, ապա սոսկ նրա համար, որ վերստին հաստատեր արդեն հաստատվածը:
Հենց այդ տարիներին էր, որ Թումանյանը սկսեց գրել իր նշանավոր քառյակները` իբրև հոգու կենսագրություն, իբրև վեհ իմաստնություն, իբրև կյանքի իրազեկման բանաձև:

Հ. Չարխչյան

Բանաստեղծություն, որը ծնվեց Վանում

1915 թ հունիսի սկզբներին Թումանյանը Թիֆլիսից մեկնում Է Իգդիր, այնտեղից դեպի Վան գնալու մտադրությամբ: Վանում Թումանյանը մնում է մոտ 15 -16 օր։ Այդ ընթացքում նա ծանոթանում է բնակչության հետ, այցելում Կենտրոնական, Երամյան, Սանդրխտյան դպրոցները, հանդիպումներ ունենում երիտասարդության ու մտավորականության հետ։ Բանաստեղծը հիացած էր վանեցիների հայրենասիրությամբ, ազգային ինքնագիտակցության բարձր դրսևորումներով, նրանց հերոսական, անընկճելի ոգով, ապագայի նկատմամբ ունեցած լավատեսությամբ:

Վան հասնելուց երկու օր հետո, հունիսի 14-ին , աոաջին իսկ տպավորությունների ազդեցության տակ, բանաստեղծը գրում է «Շուռ է գալիս ծանր քարը…» սկզբնատողով բանաստեղծությունը և կարդում հունիսի 15-ին, երիտասարդության կազմակերպած պատվո թեյասեղանին։

 Շուռ է գալիս ծանր քարը

Մեր մոր կրծքից տենչավառ,
Վեր է կենում մեր աշխարհը
Ավերներից անհամար… Continue reading

ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՍԻՐՏԸ

1923 թ. ապրիլի 15-ին Հովհաննես Թումանյանին հուղարկավորեցին Թիֆլիսի Խոջիվանքի գերեզմանատանը: Սակայն կար մի բան, որի մասին այն օրերին քչերը գիտեին: Բանն այն է, որ դեռ Մոսկվայում, դիահերձման ժամանակ բանաստեղծի որդին` Արեգը, բժիշկներից խնդրել էր իրեն հանձնել Թումանյանի սիրտը: Եղբորը` Համլիկին ուղղված նամակում նա գրում էր. «Ես մի քայլ արեցի… ես հայրիկի սիրտը գողացա: Ճիշտ ա, պետք է շատ հանդուգն լինել, որ գողանալ էն սիրտը, որ գրկում էր ամբողջ աշխարհը, պետք է շատ իրեն կորցնել, որ մոտ գալ, բայց իմ սիրտը չդիմացավ: Գողացա: Գուցե մեղադրում ես: Ոչինչ: Թող իմ սուրբ հոր սիրտը լինի մեր տանը: Ճիշտ ա, նա չի բաբախում, բայց չէ՞ որ նա մեզ հետ ա ապրել, չէ՞ որ հայրիկը ամբողջ սրտի մեջ ա, և հայրիկի սիրտը պետք է մեր տանը լինի…»:

Տարիներ շարունակ հարազատները սիրտը պահում էին գրողի առանձնատանը, մի փոքրիկ պահարանի մեջ: Բայց մի անգամ Թումանյանների տուն այցի եկավ Ավետիք Իսահակյանը: Ուշ ժամ էր, և նա մնաց գիշերելու: Որպես հարազատ հյուր նրան օթևան տվեցին Թումանյանի առանձնասենյակում: Երբ լույսը բացվեց, տանտերերը նկատեցին, որ Իսահակյանը չափազանց անհանգիստ էր: Հետո վերջինս խոստովանեց, որ ողջ գիշեր չի քնել, իսկ անքննության պատճառը եղել է Թումանյանի սրտի ներկայությունը: Այդ դեպքից հետո բանաստեղծի սիրտը տեղափոխվեց Երևանի բժշկական ինստիտուտի Անատոնիկումի թանգարան:

Միայն 1994 թվականին ի կատար ածվեց Թումանյանի փափագը: Նրա սիրտը հողին հանձնեցին հայրական տան բակում: Եվ հողը կարոտով ընդունեց սիրտը նրա, ով Ամենայն Հայոց բանաստեղծն էր և Արարատը մեր նոր քերթության:

 Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ

Ինչպես Թումանյանը փրկեց կտավները

«… Եթե այսօր Հայաստանի թանգարանը հպարտանում է իր մի քանի կտավներով, որոնք եվրոպական դպրոցներին են պատկանում, և Կորկանովի ու Ազգագրական Ընկերության հավաքածուներով, այդ բոլորի համար բացառապես պարտք են Հովհաննես Թումանյանի գործադրած ջանքերին: 1921 թ. Վրաստանի խորհրդայնացման առաջին օրվանից Թումանյանը մի կողմ կանչեց «Հայարտան» մի քանի վստահելի անդամների և ասաց.
— Էս անիրավները հայ ժողովրդին պիտի թալանեն թուրքերից էլ վատ: Ջահնամը-գոռը, հայ հարուստի փողն ու տունը թող առնեն, և նրանք արժանի են էդ վերաբերմունքին: Բայց պետք է աշխատել փրկել գեղարվեստական արժեքները: Դե, ձեզ տեսնեմ, ղոչաղներ, փնտրեք, գտեք, թե ուր ինչ կա և ինձ լուր տվեք: Մնացածը իմ գիտնալիքն է:
Եվ, իսկապես, Հովհաննեսը դարձավ նշանավոր քոնթրաբանդիստ ու գիշերով փախցնել տվեց Մանթաշևի, Մելիք-Ազարյանի, Միլովի և Պողարջյանի տներում գտնված արժեքավոր նկարները: Բայց իրերը փախցնելը քիչ էր, պետք էր դրանք փոխադրել Խորհրդային Հայաստան: Իսկ դա գրեթե անկարելի էր: Վրացիները Սադախլու կայարանում խուզարկում էին առանց բացառության բոլոր ճամփորդներին, թեկուզ նա լիներ Հայաստանի Ժողկոմխորհի նախագահը:
Այդ ժամանակ արդեն Ալեքսանդր Մյասնիկյանը եկել էր Կովկաս: Լինելով Հայաստանի կառավարության նախագահը, նա միևնույն ժամանակ կովկասյան Կարմիր բանակի ռազմահեղափոխական խորհրդի անդամ էր, և այդ վերջին հանգամանքի շնորհիվ նրա գնացքը խուզարկվելու վտանգից զերծ էր: Ու երբ այդ պարագան իմացավ Թումանյանը, դիմեց Մյասնիկյանին, որպեսզի այդ իրերը փոխադրեն Հայաստան: Մյասնիկյանը ոչ միայն համաձայնեց, այլև իր ավտոմեքենաներից մեկը դրեց Թումանյանի տրամադրության տակ, քանի որ այդ մեքենան էլ անձռենմխելի էր, որովհետև իր վրա կրում էր զինվորական խորհրդի զինանշանն ու դրոշը…»:

Հատված 1937 թ. հրապարակված «Մոտավոր անցյալեն» հուշագրությունից, որի հեղինակը ներականում է «Էջմիածինեցի» կեղծանունով:

Հովհաննես Թումանյան.ինքնակենսագրություն

Մեր տոհմը Լոռու հին ազնվական տոհմերից մեկն է։ Իր մեջ ունի պահած շատ ավանդություններ։ Այդ ավանդություններից երևում է, որ նա եկվոր է, բայց պարզ չի՛, թե ո՛րտեղից։ Թե եկվոր է՛լ է, անհերքելի հիշատակարանները ցույց են տալիս, որ նա վաղուց՝ է հաստատված Լոռու Դսեղ գյուղում։

скачанные файлы

Իմ հայրը, Տեր Թադեոսը, նույն գյուղի քահանան էր։ Ամենալավ և ամենամեծ բանը, որ ես ունեցել եմ կյանքում, այդ եղել է իմ հայրը։ Նա ազնիվ մարդ էր և ազնվական՝ բառի բովանդակ մտքով։ Չափազանց մարդասեր ու առատաձեռն, առակախոս ու զվարճաբան, սակայն միշտ ուներ մի խոր լրջություն։ Թեև քահանա, բայց նշանավոր հրացանաձիգ էր և ձի նստող։

Իսկ մայրս բոլորովին ուրիշ մարդ էր։ Երկու ծայրահեղորեն տարբեր արարածներ հանդիպել էին իրար։ Մայրս – Սոնան, որ նույն գյուղիցն էր, սարում աչքը բաց արած ու սարում մեծացած, մի կատարյալ՝ սարի աղջիկ էր, ինչպես գյուղացիքն են ասում,— մի «գիժ պախրի կով»։ Նա չէր կարողանում համբերել հորս անփույթ ու շռայլող բնավորությանը, և գրեթե մշտական վեճի մեջ էին այդ երկու հոգին։ Ա՛յդ էր պատճառը, որ հայրս երբեմն թաքուն էր տեսնում իր գործը։ Շատ է պատահել, որ, մայրս տանից դուրս է գնացել թե չէ, ինձ կանգնեցրել է դռանը, որ հսկեմ, ինքը՝ ցորենը լցրել, տվել մի որևէ պակասավոր գյուղացու կամ սարից իջած թուրքի շալակը։ Continue reading

Վահան Տերանը շտեմարաններում

1.Տողերի դասավորության ո՞ր տարբերակն է ճիշտ:
ա.Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին
բ. Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին
գ. Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
դ. Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց
1) ա,գ,դ,բ
2)դ,բ,գ,ա
3)բ,ա,դ,գ
4)դ,ա,գ,բ

2.Տողերի դասավորության ո՞ր տարբերակն է ճիշտ:
1.Առկայծում են կարոտագին, երազուն
2. Այն աստղերը՝ որպես մոմեր սրբազան
3.Մեղմ գիշերի գեղագանգուր երազում
4.Հավերժաբար իրար կապված և բաժան
1) 3,2,1,4
2) 2,3,4,1
3) 2,4,3,1
4) 2,4,1,3

3.Տողերի ո՞ր դասավորությունն է ճիշտ:
1.Կարոտավառ երազում ենք միշտ իրար
2.Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու
3.Ես ու դու էլ շղթայված ենք իրարու
4.Աստղերի պես և հարազատ, և օտար
1) 1,2,3,4
2) 4,3,2,1
3) 3,2,1,4
4) 3,1,2,4

4.Ո՞ր տարբերակում են ճիշտ նշված բոլոր այն հատվածների համարները, որոնք Վահան Տերյանի «Երկիր Նաիրի» շարքի բանաստեղծություններից են:
1. Բայց հին ու նոր քո երգերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած՝ խոհու՜ն, խորհրդավոր ճամփին հնի ու նորի…
2. Իջնում է գիշերն՝ անգութ ու մթին,
Եվ այգը բացվում՝ դառն ու մահահոտ…
3. Ու պետք է քայլել ու քայլել համառ՝
Ապրելու հսկա տենչը բեռ արած:
4. Դու պիտի հնչես, հնչես հաղթական,
Իմ հին հա՛յ լեզու՝ քաղցր ու սրտաբուխ:
5. Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:
6. Մա՞հն է արդյոք, թե նի՞նջը քեզ
Պատել, պայծա՛ռ Նաիրի:
1) 1,4,5
2) 2,3,4
3) 1,3,6
4) 2,5,6

5.Ո՞ր բառն է բաց թողած:
Վտարանդի, երկրում աղոտ,
Լուսե՜ղ, քեզ եմ երազում,
Եվ հնչում է, որպես աղոթք,
……………………….քո լեզուն:
1) Բիբլիական
2) Վաղնջական
3) Արքայական
4) Հազարամյա

Continue reading