Մխիթարյան միաբանության նշանավոր այրերը

Մխիթարյան միաբանության նշանավոր այրերը

Նախաբան

Այս նյութում ես կխոսեմ Մխիաթարյան միաբանությունում սովորած,ապրած և իրենց գրական և ստեղծագործական գործունեությունը ծավալած գործիչների մասին: Դրանցից ամենանշանավորներն են Միքայել Չամչյանը. Ղևոնդ Ալիշանը, Գաբրիել Այվազովսկին և Ղուկաս Ինճիճյանը, որոնց մասին էլ ես կխոսեմ ստորև: Բայց մինչ այդ, ես կխոսեմ հենց Մխիթարյան միաբանության առաջացման և գործունեության մասին:

45

Մխիթարյան միաբանությունը առաջացել է 1701-թվականի սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում ուսումնակրթական, գիտական և մշակութային գործունեություն ծավալելու նպատակով: Սկզբնական շրջանում այն կոչվել է «Անտոնյան միաբանություն»: 1706-ին տեղափոխվել է Հունաստանի Մեթոն քաղաքը:1717 թվականից հաստատվել է Վենետիկի մոտ գտվող Սուրբ Ղազար կղզում: 1712 թվականին Մխիթար Սեբաստացուն ճանավել է միաբանության առաջնորդ: Մխիթարը հենց իր գծագրերով կառուցել է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ: Հաջողությամբ վարել է միաբանության տնտեսական, վարչակա-կազմակերպչական, դաստիարակչական-կրթական կյանքը, զբաղվել է գիտա-մատենագիտական աշխատանքներով, ղեկավարել  իր սաների հետազոտությունները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր: Մխիթարը  մահացել է 1749 թվականի ապրիլի 27-ին Վենետիկում,սակայն իր գործը շարունակվում է մինր օրս և գործում է աշխարհի տարբեր ծայրերում: Հավելեմ նաև, որ այնտեղ սովորել են այնպիսի հայտնի մարդիկ ինչպիսին են Բայրոնը,Բրեյնդը. Ստենդալը, Դիարիխը, Պետերմանը և ուրիշներ:

Ղևոնդ Ալիշան

Քերոբվե Պետրոս-Մարգարի Ալիշանյան

Ղևոնդ Ալիշանը կամ Քերոբվե Ալիշանյանը ծնել է հուլիսի 6-ին(հին տոմարով 18) Կոստանդնուպոլսում դրամագետ-հնագետի ընտանիքում: Նախնական կրթություն ստացել է տեղի Չալըխյան վարժարանում(1830-1832թթ), որից հետո ուսումը շարունակել է Մխիթարյան միաբանությունում (1832-1841 թթ): Ավարտելով դպրոցը, սկսել է աշխատել Վենետիկի Մուրատ- Ռափայելյան վարժարանում որպես ուսուցիչ (1841-1850, 1866-1871), իսկ 1848թվականից` տեսուչ, « Բազմավեպի» խմբագիր 1849-1851 թվականներին: Աշխատել է նաև Փարիզի Մուրատ-Ռափայելյան վարժարանում 1859-1861 թվականներին: 1872-թվականի իրեն ամբողջությամբ նվիրել է գիտությանը: Նա մտել է գիտություն որպես բանաստեղծ և շարունակելով Մխիթարյանների գրական սովորույթները` գրել է կրոնական թեմաներով և գրաբար հայերենով: Հետո նա աշխարհաբար հայերենով գրել է երկեր,որոնք վերաբերում էին հայ ժողովրդի հերոսական անցյալին: 1847-1860 թվականներին նա հրատարակել է հետևյալ ստեղծագործությունները` «Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ», «Հրազդան», « Մասիսու սարերն», «Հայոց աշխարհիկ», « Վերջին երգ վիրավոր բամբռահարին», «Աշոտ Երկաթ ի ծովուն Սևանա», «Պլպուլն Ավարայրի», «Շուշանն Շավարշանա» Նահապետ ստորագրությամբ, որոնք դարձան իր ստեղծագործության բարձրակետը: Իր ուժերը փորձել է նաև արձակում` հրատարակելով «Յուշիկք հայրենեաց հայոց»: Ալիշանը տիրապետել է բազմաթիվ լեզուների. Թարգմանել է Ջորջ Բայրոնի, Ֆրիդրիխ Շիլլերի, Հենրի Լոնգֆելլոյի և ուրիշների գործերից:

Նա նաև եղել է հայ բանարվեստի առաջին գնահատողներից և հրատարակել է «Հայոց երգք ռամկականք» ժողովածուն: Նա հայ բանաստեղծներից առաջինը կլասիցիզմնից ուղի է հարթել դեպի ռոմանտիզմը: Ալիշանը ոչ մի անգմ չլինելով Մեծ Հայքում ճշգիտ նկարագրել է Հայաստանի տեղանք, գավառները իր «Տեղագիր Հայող Մեծաց» (1855) աշխատությունում: Նա նաև որոշել էր հայոց բոլոր գավառների համար կազմել առանձին աշխատություններ: Դրանցից առաջինը եղավ «Շիրակը», այնուհետև` «Սիսուան», «Այրարատ», «Սիսական» աշխատությունները:

Ղևոնդ Ալիշանը օժանդակել է հայ բանաստեղծներին,որպեսզի վերջիններս հրատարակեն իրենց աշխատությունները: Դրանցից են՝Կիրակոս Գանձակեցու «Համառօտ պատմութիւն»(1865), Լաբուբն ասորի մատենագրի «Թուղթ Աբգարու…», Խոսրով Անձևացու«Մեկնութիւն աղօթից պատարագին»(1869), «Կամենից, Տարեգիրք հայոց Լեհաստանի և Ռումենիոյ»(1896) երկերը, «Սոփերք հայկականք» մատենաշարի 22 հատորիկները(1853-61)։ Մահացել է 1901 թվականի նոյեմբերի 9(22)-ին և թաղվել Վենետիկի Սուրբ Ղազար կղզում:

Գաբրիել Այվազովսկի

Գաբրիել Կոնստանդինի Այվազյան

Գաբրել Այվազովսկի ծնվել է 1812 թվականի մայիսի 10-ին Թեոդոսիայում (Ղրիմ): Հովհաննես Այվազովսկու եղբայրն է: Մասնագիտությամբ եղել է մանկավարժ, պատմաբան, թարգմանիչ: Նախնական կրթություն ստացել է տեղի գավառական դպրոցում: Տեսնելով նրա առաջադրմությունը, 1826-ին նրան ուղարկել են Մխիթարյան միաբանություն: 1830-ին ավարտելով ուսումը,դարձել է միաբանության անդամ, իսկ 1834 թվականին` ձեռնադրվել է վարդապետ: Այնուհետև ստանձնել է աստվածաբանության և փիլիսոփայության ուսուցչի պաշտոնը, միաժամանակ վարելով միաբանության ընդհանուր քարտողարի պաշտոնը: 1842-48 թվականներին դասավանդել է Վենետիկի Ռափայելյան վարժարանում: 1843-ին հիմնադրել և մինչև 1948 թվականը ղեկավարել է «Բազմավեպը»: 1848–1856-ին ստանձնել է Փարիզի Մուրադյան վարժարանի տնօրենի պաշտոնը,եղել է հայոց լեզվի և պատմության ուսուցիչ։ 1856-ին նորից դարձել է դեպի Հայ առաքելական եկեղեցի ,և Փարիզում Սարգիս Թեոդորյան և Ա. Գալֆայան վարդապետների հետ հիմնադրել ու ղեկավարել է Հայկազյան վարժարանը, 1855–58-ին խմբագրել և հրատարակել «Մասյաց աղավնի» հանդեսը։ 1858-ին վերադարձել էՌուսաստան, նշանակվել Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդ, թեմական կենտրոնը Քիշնևից տեղափոխել Թեոդոսիա՝ ռուսահայ համայնքների և արևմտահայերի հետ շփումներն առավել դյուրացնելու անհրաժեշտությամբ։ 1858-ին ռուսական կառավարության բարոյական և նյութական աջակցությամբ և մեծահարուստ Հ. Խալիբյանի միջոցներով Թեոդոսիայում հիմնադրել է Խալիբյան վարժարանը (1858–65),որտեղ էլ շարունակել է հրատարակել «Մասյաց աղավնին»։1867 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս,իսկ 1871թրվականից`արքեպիսկոպոս: Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի հրամանով Այվազյանը կարգվել է Գևորգյան ճեմարանի տեսուչ (1874–76) և Թիֆլիսի թեմական առաջնորդ (1876–80)։

Այվազովսկին 1836 թվականին գրել է «Համառոտ պատմություն ռուսացը», «Պատմութիւն Օսմանեան պատմութեան»(1841), «Նիկոլ եպիսկոպոս և պատմութիւն դարձին հայկազանց Լեհաստանի ի կաթլիկութիւն»(1871), «Պատմութիւն վարուց տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի» (1854), «Միջակ վարդապետարան ուղղափառ հաւատոյ Հայաստանեայց եկեղեցւոյ» (1858), «Դասագիրք քրիստոնէական վարդապետութեան ըստ ուղղափառ հավատոյ Հայաստանեայց» (1875) աշխատությունները և այլ նշանավոր գործեր նույնպես:

Նա նաև օտար լեզուների գիտակ էր և տիրապետելով 12 լեզուների կատարել է թարգմանություններ տարբեր լեզուների: Նա իտալերենից թարգմանել է Բելլիքոյի «Բանտ իմ» վիպակը, ֆրանսերենից` Հովսեփ Տրոզի «Խորհրդածութիւնք» տրակտատը,ռուսերենից Կռիլովի առակները: Նա նաև հայերենից իտալերենի է թարգմանել Խորենացու և Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունները»:

Նա կողմ լինելով տիրող խավերի դիրքից և դեմ լինելով ապստամբություններին, քաղաքացիական պատերազմներին և նման այլ անմիաբան գործերին: Այս հողի վրա էլ հակամարտության մեջ է մտել հայ հեղափոխական մտածելակերպով հայտնի գործիչների` Նալբանդյանի, Ս.Ոսկանի հետ:

Վախճանվել է 1880 թվականի ապրիլի 8-ին Թիֆլիսում:

 

Ղուկաս Ինճիճյան(Միքայելյան)

Ղուկաս Ինճիճյանը ծնվել է 1758 թվականին Կոստանդնուպոլսում: Մասնագիտությամբ եղել է աշխարհագրագետ, պատմաբան, բանասեր: Կրթությունը ստացել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում: 1779 թվականից դարձել է միաբանության անդամ: Իր աշխատությունների մեծ մասը վերաբերվում էին աշխարհագրությանը: Մասնակցել է Գ.Ագոնցի «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» բազմահատորի ստեղծմանը, որի Ասիա բաժնում զետեղված «Նոր Հայաստան» հատորի հեղինակն էր: Այդտեղ աշխարհագրական տեղեկություններ են տրված Մեծ և Փոքր Հայքերի, Կիլիկիայի,Միջագետքի, Խաղտիքի, Ատրպատականի, Աղվանքի և այլ տեղերի մասին: 1822 թվականի հրատարակված «Ստորագրություն հին Հայաստանեայց» աշխատության մեծ հունա-հռոմեական և ասորական աղբյուրների հավաքված հարուստ տեղեկություններով տալիս է Մեծ Հայքի պատմա-աշխարհագրական պատկերը: 1835 թվականին հրատարակված «Հնախոսություն աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի» եռահատորում Չամչյանի «Հայեց պատմությունից» հետո առաջին երկն էր.որտեղ հանգամանորեն խոսվում է հին Հայաստանի աշխարհագրության, վարչական բաժանման, օրենքների, գիտության և արվեստների և այլ հարցերի շուրջ: «Ամարանոց Բիւզանդեան» չափածո աշխատության մեջ տալիս է Բոսֆոր և Դարդանել նեղուցների ընդհանու բնութանգիրը: Պատմությանն ու քաղաքական աշխարհագրությանը վերաբերող դատողությունները, նա ամփոփել է «Դարապատում» ութհատորյակի մեջ, որտեղ նկարագրվում է 1750-1800 թվականների պետությունների համառոտ պատմությունը:

Բացի գրական աշխատանքից 1812 թվականին հիմնադրել է «Արշարունյաց ընկերություն» գրական կազմակերպությունը, որը գործել է մինչև 1819 թվականը:

1815 թվականին հրատարակվեց Ինճիճյանի «Ազգասեր» հրապարակախոսական  աշխատությունը,որտեղ քննարկված հարցերը ստիպեցին թուրքական կառավարությանը փակել նրա կազմակերպությունը և «Եղանակ Բյուզանդյան» տարեգրքի հրատարակումը:

Ղուկաս Ինճիճյանը մահացել է 1833 թվականին Վենետիկում և թաղված է Սուրբ Ղազար կղզում:

Միքայել Չամչյան

Միքայել Չամչյանը ծնվելէ 1738 թվականի դեկտեմների 4-ին Կոստանդնուպոլսում: Մասնագիտությամբ եղել է պատմաբան,քերական,լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ: Սկզբնական կրթություն ստացել է տեղի դպրոցում,հետո տեղափոխվել Մխիթարյան վարժարան: 1762 թվականի դարձել է Մխիթարյան միաբանության անդամ: Տիրապետել է բազմաթիվ հին ու նոր լեզուների:

1769 թ-ին օծվել է վարդապետ և նշանակվել Բասրայի և Բաղդադի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ: 1776–89 թթ-ին վարել է Ս.Ղազարի, 1789–91 թթ-ին՝ Տրանսիլվանիայի Եղիսաբեթուպոլիս քաղաքի հայկական վարժարանների վերատեսչի, 1795–1823 թթ-ին՝ Կոստանդնուպոլսի Մխիթարյան միաբանության մեծավորի (ավագ պաշտոնյա) պաշտոնները, եղել միաբանության վարչական մարմնի խորհրդական:

Չամչյանը 1779 թ-ին հրատարակել է «Քերականութիւն Հայկազեան լեզուի» աշխատությունը, որը 1801–59 թթ-ին ունեցել 15 հրատարակությու և շուրջ 100 տարի օգտագործվել որպես գրաբարի քերականության լավագույն դասագիրք: Քննադատել է լատինաբանների, այդ թվում` Մխիթար Սեբաստացու քերականությունները, մեծ դեր է խաղացել հայերենի քերականության նախնական վիճակը վերականգնելու գործում: Այդ գրքի առաջին բաժինը նվիրված էր խոսքի մասերի քննությանը: Չամչյանը գրաբարի համար ընդունում է ութ խոսքի մաս և տասը հոլով:Երկրորդ բաժինը նվիրված է խոսքի մասերի որպիսությանը

Չամչյանի հայագիտական գործունեության մեջ առանձնանում է «Պատմություն Հայոց ի սկզբանե աշխարհի մինչև ցամ Տյառն 1784» (3 հատոր, 1784–86 թթ.) պատմական երկասիրությունն է : Այն պատմամշակութային նշանակալի երևույթ է, հայ նոր պատմագիտության հիմնակետերից: Ի տարբերություն հայ ավանդական պատմագրության՝ Չամչյանը մշակել է ժամանակագրություն, փորձել է պարբերացնել հայոց պատմությունը, առաջադրել է պատմության ըմբռնման նոր սկզբունքներ: Առանձին հայ մատենագիրների անտիպ ձեռագիր աշխատություններ Չամչյանը համեմատել է, սրբագրել բնագրային աղճատումները, ապա համադրելով օտար աղբյուրների հետ՝ ստուգել նկարագրված դեպքերի ճշմարտացիությունը: Նյութը շարադրելիս գրքի լուսանցքում նշել է աղբյուրը: Ունենալով կրոնական պատմահայեցողություն՝ պատմական իրադարձությունները գնահատել է որպես «գերաշխարհիկ» կամքի արտահայտություն, պայմանավորել նախախնամությամբ, նույնացրել ժողովրդի և եկեղեցու պատմությունը:

Չամչյանի «Մեկնություն սաղմոսաց» (10 հատոր, 1815–23 թթ.) երկասիրությունը հայ մեկնողական գրականության գլուխգործոց է: Սաղմոսների հայերեն թարգմանությունները համեմատելով ասորերեն, հունարեն, լատիներեն, եթովպերեն, արաբերեն թարգմանությունների և եբրայերեն բնագրի հետ՝ Չամչյանը ճշգրտել է դրանք, վերացրել թարգմանական աղավաղումները, մեկնաբանել սաղմոսների գեղագիտական, իմաստասիրական, գեղարվեստական արժեքները:

Կոստանդնուպոլսի լուսավորչական և կաթոլիկ համայնքների միջև սուր պայքարը հարթելու նպատակով գրել է «Վահան հավատո…» ծավալուն (շուրջ 1000 էջ) դավանաբանական երկը, որը Հռոմի հավատաքննության գերագույն ատյանի որոշմամբ ճանաչվել է հերետիկոսական և ոչնչացվել (համառոտ տարբերակը հրատարակվել է 1873 թ-ին, Կալկաթայում):

Չամչյանը մշակել է հայկական դպրոցների ուսումնական և բարոյակրթական կանոններ և ծրագրեր. անհրաժեշտ է համարել հայկական դպրոցը եվրոպականացնելը և ժողովրդի շահերին ծառայեցնեը: Դասավանդվող առարկաների ծրագրում գերապատվությունը տվել է հայագիտությանը: Չամչյանին աշակերտել են հայտնի մտավորականներ Ղուկաս Ինճիճյանը, Մկրտիչ և Հարություն Ավգերյանները, Մանվել Ջախջախյանը և ուրիշներ:

Կոստանդնուպոլսի հայ համայնքները միաբանելու նպատակով Չամչյանը բանակցություններ է վարել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքներ Հովհաննես Չամաշրճյանի և Պողոս Գրիգորյանի հետ, հրավիրվել են խորհրդակցություններ, պատրաստվել է «Հրավեր սիրո» հատուկ շրջաբերականը, սակայն այս նախաձեռնությունը դատապարտել են թե՜ Էջմիածինը, թե՜ Վատիկանը:

Նա մահացել է 1823 թվականի նոյեմբեր 30-ին Կոստանդնուպոլսում:

 

Leave a comment