Մխիթարյան միաբանության նշանավոր այրերը

Մխիթարյան միաբանության նշանավոր այրերը

Նախաբան

Այս նյութում ես կխոսեմ Մխիաթարյան միաբանությունում սովորած,ապրած և իրենց գրական և ստեղծագործական գործունեությունը ծավալած գործիչների մասին: Դրանցից ամենանշանավորներն են Միքայել Չամչյանը. Ղևոնդ Ալիշանը, Գաբրիել Այվազովսկին և Ղուկաս Ինճիճյանը, որոնց մասին էլ ես կխոսեմ ստորև: Բայց մինչ այդ, ես կխոսեմ հենց Մխիթարյան միաբանության առաջացման և գործունեության մասին:

45

Մխիթարյան միաբանությունը առաջացել է 1701-թվականի սեպտեմբերի 8-ին Կոստանդնուպոլսում ուսումնակրթական, գիտական և մշակութային գործունեություն ծավալելու նպատակով: Սկզբնական շրջանում այն կոչվել է «Անտոնյան միաբանություն»: 1706-ին տեղափոխվել է Հունաստանի Մեթոն քաղաքը:1717 թվականից հաստատվել է Վենետիկի մոտ գտվող Սուրբ Ղազար կղզում: 1712 թվականին Մխիթար Սեբաստացուն ճանավել է միաբանության առաջնորդ: Մխիթարը հենց իր գծագրերով կառուցել է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ: Հաջողությամբ վարել է միաբանության տնտեսական, վարչակա-կազմակերպչական, դաստիարակչական-կրթական կյանքը, զբաղվել է գիտա-մատենագիտական աշխատանքներով, ղեկավարել  իր սաների հետազոտությունները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր: Մխիթարը  մահացել է 1749 թվականի ապրիլի 27-ին Վենետիկում,սակայն իր գործը շարունակվում է մինր օրս և գործում է աշխարհի տարբեր ծայրերում: Հավելեմ նաև, որ այնտեղ սովորել են այնպիսի հայտնի մարդիկ ինչպիսին են Բայրոնը,Բրեյնդը. Ստենդալը, Դիարիխը, Պետերմանը և ուրիշներ: Continue reading