Վիկինգների դիցաբանությունը

Վիկինգների դիցաբանությունը

odin_alternative_by_yigitkoroglu

Նա, ով չափազանց քաջ կլիներ կյանքում և կմահանար զենքը ձեռքին, կտեսներ Վայհալլան` հերոսների բնակավայրը: Եվ այնտեղ նա խնջույքի կնստի և կկռվի զտարյուն նախնիների հոգիների հետ: Իսկ վախկոտները մահից հետո կընկնեին Հել, որտեղ նրանք դատապարտված կլիներին մշտական դշոխային սառնամանիքին:

Վիկնինգների դիցարանը`

Ասեր – աստվածների հիմնական խումբը Օդինի գլխավորությամբ, սիրում էին, կռվում և մահանում ինչպես մարդիկ: Օժտված չէին անմահությամբ:

Բալդր- Ասերի երիտասարդ աստված: Օդինի և Ֆրիգի` օդի և հողի աստվածուհու սիրելի որդին: Հրաշալի Բալդրին համարում էին իմաստուն և խիզախ, իսկ նրա սիրող և նուրբ հոգին ճառագայթում էր:

Բրագի-  պոեզիայի և վայելչախոսության աստված: Օդինի և հսկա Գունհոլդի որդին, Իդունի` խնձորների պահապանի ամուսինը:

Վաներ- բերիության  աստվածախումբ, որոնք ապրում էին Վանահեյմում, աստվածների բնակավայրում: Վաներն ուներին գուշակելու, կանխատեսելու շնորհք և տիրապետում էին կախարդելու արվեստին: Վաներից էին Ֆրեյրան և Ֆրեյուն:

Վելունդ – դարբին-աստված, ծովագնացի և ջրահարսի որդին, որը ալվերի տիրակալն էր: Նա հայտնի էր որպես սաղավարտների և սրերի վարպետ: Նա տաղանդավոր վարպետ էր և կոփել էլ իսլանդական լաբիրինթոսը:

Լոկի – չարագործ աստված, խաբեբա Աս, դեմքը փոխելու սիրահար: Նա սկսեց չարաճճիությունից , բայց ժամանակի հետ դարձավ չարի իրական մարմնավորում և արագացրեց Ռագնարյոկը` աստվածների և ամբողջ աշխարհի կործանումը:

Loki

Նյերդ-  ծովի աստված, հանդարտեցնում էր մրրիկները բարձրացված կատաղած Էգիրի կողմից: Նուրբ և բարյացակամ Նյերդը սիրում էր ճայերին և կարապների:

Օդինսկանդինավյան դիցաբանության գլխավոր աստված, Բորի և Բեստլի որդին, Բուրի թոռը: Նրա պաշտանմունքը շատ հայտնի էր վիկինգների շրջանում: Հյուսիսի ծովահենները խոնարհվում էին կռվասեր աստծում և հավատում էին, որ Վալհալայում այդ միակնանի աստվածը հավաքում է էյհերիաների զորք`արիաբար զոհված զինվորներից:

Թոր որոտի, մրրիկի և բերրիության աստված: Նա Օդինի և հողի աստվածուհի Յորդի կամ Ֆյորգունի որդին էր: Թորի ռազմական մուրճը` Մյոլնիրը, ծառայում էր աստվածներին ի պաշտպանություն հսկաներից: Նա ուներ կախարդական հատկություններ` ազդում էր բերրիության և մահվան վր, կարող էր  կյանքի վերդարձնել, ամրացնում էր ամուսնությունները: Այդ մուրճը կարող էր բարձրացնել միայն ինքը ` Թորը:

скачанные файлы (2)   

Advertisements

Ռագնար Լոդբրոք

Ռագնար Լոդբրոք

vikings-the-saga-of-ragnar-lodbrok-733240

Ստույգ տեղեկատվությույուն Ռագնարի գոյություն ունենալու մասին չկան: Հիմնականում նրա կյանքի և գործունեության մասին մանրամասները հայտնի են սկանդինավյան առասպելներից, որտեղ նշվում է Ռագնարի ծովային արշավանքների և թալանի մասին: Ենթադրվում է, որ պատմական Ռագնարը (եթե իհարկե նա գոյություն ունեցել է) գործել է 9-րդ դարի առաջին կեսին և եղել է Դանիայի ամենաազդեցիկ առաջնորդներից մեկը:  Հավանաբար նա Սիգորդ Մատանու որդին էր: Ռագնարը ունեցել է Կաշվե տաբատ մականուն, որը ծագել է իր ունեցած տաբատից, որոնք կարվել էին իր կնոջ` Լագերտայի կողմից և ծառայել որպես թալիսման: Մյուս տարբերակի համաձայն` նա մանուկ հասակում պատահաբար հայտնվել է օձերի բնում և փրկվել է կաշվե տաբատի օգնությամբ: Continue reading

10 հայտնի միֆ վիկինգների մասին

1. Մեկ ազգ

Scrapbook_1455694902860
Վիկինգները չեն հանդիսացել մեկ ազգի ներկայացուցիչներ, նրանք իրենցից ներկայացրել են տարասեռ ռազմիկների, ճանապարհորդների և առևտրականների խմբեր՝ գործող ցեղապետերի առաջնորդության ներքո: Վիկինգների արշավանքների ժամանակ Սկանդինավյան թերակղզին բաժանված չէր խոշոր պետությունների (Դանիա, Նորվեգիա և Շվեդիա), այլ բաժանված էր բազմաթիվ շրջանների, որոնք ղեկավարվում էին նման խմբերի կողմից: Առհասարակ, հին նորվեգական «վիկինգ» բառը կապված չէ որևէ տեղանվան հետ, այլ նշանակկում է մարդ, ով մասնակցում է ծովային արշավանքին:
2. Վայրի և կեղտոտ

Снимок1

Բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերում ու մուլտֆիլմերում վիկինգները ներկայացված են որպես կեղտոտ ու վայրի տղամարդիկ ու կանայք, սակայն իրականում նրանք հոգ էին տանում իրենց արտաքին տեսքի մասին: Սանրեր, ածելիներ, ունելիներ… սրանք առավել հաճախ հանդիպող իրերն են վիկինգների հին բնակավայրերի պեղումների ժամանակ: Գտնվել են նաև օճառի մնացորդներ, որը վիկինգները պատրաստում էին ինքնուրույն: Անգլիայում վիկինգներին ընդհանրապես մաքրասեր էին համարում, քանի որ վերջիններս լողանում էին ամեն շաբաթ օրը, իսկ սկանդինավյան լեզուներում առ այսօր շաբաթ բառը նշանակում է «լոգանքի օր», թեև վիկինգների ժառանգներն այսօր գրեթե չգիտեն դրա մասին:
3. Հսկայամարմին շիկահերներ Continue reading

Ամերիկայի հայտնագործումը կամ վիկինգները Նոր երկրում

Իսլանդիայի և Գրենլանդիայի բնակեցումը նորվեգացիներով, Ամերիկայի հայտնագործումը

Ավազակություննրը և ռազմական արշավանքները դեպի Անգլի և Ֆրանսիա, ինչպես նաև Միջերկրական ծովի ուսումնասիրությունը, որոնցից մեկի ժամանակ Խաաշտեյինի գլխավորությամբ 62 նավեր հասան Բյուզանդիայի ափերը, դեռ ամբողջովին չեն բացահայտում նրանց ծովագնացության հմտությունները:Նրանց ծովում հիանալի կողմնորոշվելու ունակությունը նրանց թույլ տվեց հասնել Իսլանդիա, Գրենլանդիա և նույնիսկ Ամերիկա:
Առաջին անգամ վիկինգները հասան Հեբրիդյան կղզիներ 620-ական թվականներին: Մոտ 200 տարի հետո(800 թվականին) նրանք բնակություն հաստատեցին Ֆարերյան կղզիներում, իսկ 802 թվականին Օրկնեյական և Շետլանդական կղզիներում:
820 թվականին նրանք Իռլանդիայում ստեղծեցին մի թագավորություն, որը գտնվում էր ներկայիս Դուբլինի տարածքում: Այս թագավորությունը գոյատևեց մինչև 1170 թ.:
Իսլանդիայի գոյության մասին վիկինգներին տեղեկացրեց մի շվեդ Հարդար Սվաֆարսոն անունով, որը 861 թվականին կնոջ ժառանգությունը տեղափոխում էր Հեբրիդյա կղզիներ: Ճանապարհին փոթորիկը նրանց գցել էր Իսլանդիայի հյուսիսային ափերը, որտեղ էլ նրանք ձմեռել էին: Continue reading

Վիկինգները և իրենց պատմությունը

Վիկինգ բառի տերմինաբանությունը

скачанные файлы

Դանիացիները և նորվեգացիները, որոնք VIII դարից մինչև XI դար ծովային հարձակումներ էին գործում Անգլիայի և Ֆրանսիայի վրա, իրենց ժամանականիցներին հայտնի էին տարբեր կերպ: Ֆրանսիացիները նրանց անվանում էին նորմաններ՝ հյուսիսային ժողովուրդ: Ադամ Բրեմենացին 1076 թվականին նրանց անվանեց ասկեմաններ: Իսպանիայում նրանց անվանում էին «մադհուս», որը նշանակում էր «հեթանոս հրեշ»:
Ներկայումս մրանց ավելի հաճախ անվանում են վիկինգներ: Այս տերմինը,ամենայն հավանականությամբ, կապված է wiking բայի հետ,որը նշանակում էր «մեկնել ծովագնացության փառք և հարստություն ձեռք բերելու համար»:
Վաղ Սկանդինավյան նավակներ
Դեռ վիկինգների նախապապերը հայտնի են եղել իրենց ծովագնացությամբ: Տակիտոսը իր «Գերմանիա» ստեղծագործության մեջ, որը գրվել է 98 թվականին, գրել է. «Բալթիկայի ծովափում ապրում են ռուգիների և վեմովների ցեղերը: Ապա ծովում են ապրում սվիոնական ցեղերը: Բացի ցամաքային զորքերից, նրանք նաև տիրապետում են հզոր նավատորմի: Քանի որ նրանց նավերը կառուցված են այնպես, որ երկու կողմից էլ գլուխ ունեն, նրանք կարող են անմիջապես կանգ առնել, երբ որ ցանկանան: Սվիոնները առագաստը մշտապես չէին բացում, այլ ամրացնում էին, իսկ երբեմն էլ թողնում էին ամբողջովին ազատ, քանի որ այս նավերը կարող էինք տեսնել նաև գետերում,իսկ գետերում քամին նրանց անընդհատ կարող էր մի ափից մյուսը քշել»: Continue reading